ՀՀ ՊՆ․ Նույնականացման աշխատանքները դեռ շարունակվում են
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես չի հաստատում, որ ադրբեջանցիների դեմ միայնակ դուրս եկած հայ զինծառայողը Տարոն Անդրեասյանն է:
Նշենք, որ երեկ փորձագիտական շրջանակները հայտնել էին, որ՝ ըստ հավաքագրված տեղեկությունների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի, հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է: «Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է»,- նշել էր Տիգրան Վարդանյանը։
Ավելին, նրա զինակիցներից մեկը հայտնել էր, որ Տարանոը կամավորագրվել էր ու Ռուսաստանից եկել՝ հանուն հայրենիքի մարտնչելու ու չէր ենթարկվել նահանջ հրամանին՝ փորձելով կասեցնել Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը:
«Փաստինֆո»-ն փորձեց ՊՆ-ից ճշտել, արդյոք պաշտոնապես հաստատում են տեղեկությունը, որ նահատակված հերոսը Տարոն Անդրեսայանն է և արդյոք մտադիր են նրան հետմահու պարգևատրել, սակայն, ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ նույնականացման աշխատանքները դեռ շարունակվում են.
«Քանի որ մենք մեծագույն պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, տեղեկությունը կհաստատենք միայն նույնականացման, տեղորոշման և ամսաթվի հստակ ճշգրտման ու այլ փաստաական հանգամանքների վերլուծությունների արդյունքում հստակ եզրակացություն ունենալու դեպում»,-ասաց ՊՆ խոսնակը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.