Կիևը փորձում է շարքից հանել Զապորոժիեի ԱԷԿ-ը, դադարեցնել էներգիայի հոսքը
Ուկրաինական իշխանությունները փորձում են խնդիրներ ստեղծել Զապորոժիեի ԱԷԿ-ի շահագործման համար, որպեսզի այն շարքից դուրս գա և կանգ առնի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ուկրաինայի իշխանությունները միակողմանի կարգով դադարեցրել են էլեկտրաէներգիայի հոսքը Զապորոժիեի ԱԷԿ-ից և «դիտավորյալ չեն ընդունում էլեկտրաէներգիան, թեև այնտեղ էներգիա ուղարկելու տեխնիկական հնարավորություն կա»։ Ընդ որում`ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել էր, որ ԱԷԿ-ի արտաքին էլեկտրամատակարարումը վնասված է, օպերատորը դիտարկում է միակ աշխատող ռեակտորը կանգնեցնելու հնարավորությունը:
«Ուկրաինական կողմից դիտմամբ փորձում են խնդիրներ ստեղծել, որպեսզի հոսք չլինի և լարումը չիջնի, ռեակտորի ծանրաբեռնվածությունը մեծանա և, համապատասխանաբար, տուրբինը մաշվի։ Դա գիտակից սադրանք է, որպեսզի ատոմակայանը շարքից հանեն և կանգնեցնեն»,-գործակալությանը ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ Կիևի իշխանությունները գործում են Վաշինգտոնի հրահանգով, որտեղ հանդես են գալիս ատոմակայանի կանգնեցման օգտին:
Նրա խոսքով՝ այժմ Զապորոժիեի ԱԷԿ-ը շարունակում է աշխատել ամենացածր հզորությամբ։
«Այս պահին աշխատում է վեց էներգաբլոկներից միայն մեկը, այն էլ գործարկվել է իր նախագծային հզորության 12-15 տոկոսի սահմաններում»,-ասել է Ռոգովը:
Նա նշել է, որ այժմ քննարկվում է այն հարցը, թե ինչ պետք է անել ատոմակայանի հետ։ Մի քանի տարբերակ կա․ շարունակել գեներացիան կամ կոնսերվացիա իրականացնել՝ սառը կանգնեցման մեթոդով։ Ընդ որում` նույնիսկ ատոմակայանի կոնսերվացումը չի երաշխավորում անվտանգության մակարդակի բարձրացումը, քանի որ բաց հարթակներում գտնվում է միջուկային վառելիքի թափոնների չոր պահեստարանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.