Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր` սեպտեմբերի 10-ին,ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, Ռուբինյանն ամերիկացի համանախագահին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկա վիճակը և այդ առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները:
Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:
Ֆիլիպ Ռիքերը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 8-ի առավոտյան։ Նույն օրը նա այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Սեպտեմբերի 9-ին Ռիքերը հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտվել է ԱՄՆ–ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համատեքստում:
Ամերիկացի պաշտոնյան Հայաստանից ուղևորվելու է Վրաստան, ապա Ադրբեջան։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 12:12
За последнюю неделю около 100 историко-культурных памятников оказались под угрозой из-за пожаров, вспыхнувших на восточной приграничной территории Республики Арцах. В зоне распространения огня оказались историко-культурный заповедник Тигранакерт, монастырский комплекс Амарас, а также значимые памятники, расположенные вблизи общины Талиш и ряда других населённых пунктов. Министерство культуры Республики Арцах объявило об этом в экстренном порядке.
-
2025-07-28 11:56
Суд изменил меру пресечения в отношении оппозиционного властям экс-главы общины Урцадзор Рафика Андреасяна. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном суде.
-
2025-07-28 11:54
В Ереване 25 июля выпало 18 миллиметров осадков за 20 минут, при июльской месячной норме 9 мл. Об этом заявил советник мэра Еревана Камо Ареян на рабочем совещании в столичном муниципалитете в понедельник.
-
2025-07-28 11:51
Нынешним властям не удалось усмирить волю армянского народа. Им не удалось сломить нашу молодёжь. Об этом заявил владелец группы компаний «Ташир» Самвел Карапетян.