Զովունիում բերման են ենթարկել տրանսպորտի վատ աշխատանքի դեմ բողոքող բնակչուհուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Զովունիում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականցրել տրանսպորտի թանկացման դեմ: Ոստիկանները բերման են ենթարկել Զովունիի բնակչուհի Անուշ Զուրաբյանին:
NEWS.am-ի հետ զրույցում Զովունիի բնակչուհի Կարինե Գևորգյանը պատմեց, որ հունիիսի 25-ից գյուղում դդադարեցրել են տրանսպորտի աշխատանքը, այն պատճառաբանությամբ, թե հուլիիս 1-ից նոր տրանսպորևտ են տրամադրելու, սակայն այդպես էլ չտրամադրեցին:
«Այդ ընթացքում միայն 12 համարի տրանսպորտն էր գործում, որով մենք յոլա էինք գնում, հիմա դաէլ հանեցին, 2 օրընդհանրապես տրանսպորտ չունեինք, ոտքով էին բնակիչները գնում, գալիս: Դիմեցինք համայնքապետարան, որ տրանսպորտ տրամադրեն գոնե մինչև Դավթաշեն, դա էլ մի քանի օր գործելուց հետո դուրս եկավ: Հետո Գագիկ Ծառուկյանին դիմեցինք, որ տրանսպորտ տրամադրի, հիմա այդ երթուղայինները տրամադրել են մինչև Դավթաշեն,ա յն էլ 200 դրամով: Հիմա մենք օրը կարող է 5 անգամ գնանք ու գանք, երեխաներին խմբակի ենք տանում, աշխատանքի ենք գնում, մեր աշխատավարձը նույնիսկ ճանապարհածախսին չի հերիքի: Մեր պահանջն է, որ մեզ մինչև Դավթաշեն 100 դրամով տրանսպորտ տրամադրեն»,-ասաց նա:
Կարինեն ասաց, որ առանց այդ էլ գյուղն ունի ջրի, աղբբահանության, էլեկտրաէներգիայի, ճանապարհների խնդիր, հիմա էլ ավելացավ տրանսպորտի խնդիրը:
«Այսօր բողոքի ակցիա ենք իրականացրել, ոստիկանները հավաքվեցին, մի կնոջ էլ բերման ենթարկեցին նրա համար, որ փակել էր ավտոբուսի ճանապարհը, ուղղակի ձեռքերը ոլորեցին, տարան: Մինչև հիմա դեռ ազատ չեն արձակել, մենք պահանջում ենք ազատ արձակել: Մեր բողոքի ակցիան կշարունակենք երկուշաբթի առավոտյան»,-ասաց նա:
Կինը նշեց, որ իրենք կբողոքեն այնքան, մինչև հարցը լուծում ստանա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.