Իսրայելի վարչապետը մեկնել է Գերմանիա, որպեսզի փորձի խափանել ԳՀՀԾ-ի վերականգնման բանակցությունները
Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը կիրակի մեկնել է Գերմանիա, որպեսզի համոզի արևմտյան տերություններին հրաժարվել Իրանի հետ միջուկային գործարքից (Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրից), տեղեկացրել է AFP-ն։
Իսրայելը վաղուց դեմ է հանդես գալիս 2015թ. համաձայնագրի վերականգնմանը, որը հանգստի վիճակում է այն ժամանակվանից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս եկավ դրանից 2018թ. և նորից կոշտ պատժամիջոցներ մտցրեց Թեհրանի դեմ։
Անցած ամիս նկատված առաջընթացը համաձայնագրի վերականգնման ուղղությամբ, թերևս, դանդաղել է, այն բանից հետո, երբ երեք եվրոպական պետությունները, որոնք համաձայնագրի մասնակիցներ են՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, շաբաթ օրը «լուրջ կասկածներ» էին հայտնել համաձայնագիրը վերականգնելու Իրանի մտադրության անկեղծության վերաբերյալ։
Բեռլին թռչելուց առաջ իր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Լապիդը շնորհակալություն է հայտնել «եվրոպական եռյակին» «ուժեղ դիրքորոշման» համար, որը նրանք հնչեցրել են շաբաթ օրն արված եռակողմ հայտարարությունում։
Լապիդն իր կառավարությանն ասել է, որ «Իսրայելը հաջող դիվանագիտություն է վարում, որպեսզի կանգնեցնի միջուկային համաձայնագիրը և կանխի Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը»։
«Սա դեռ վերջը չէ,- ավելացրել է նա։- Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, բայց հուսադրող նշաններ կան»։
Իսրայելական դիվանագիտական աղբյուրը AFP-ին ասել է, որ Բեռլինում բանակցությունների կենտրոնում լինելու է Իրանը։
«Կարևոր է շարունակել դիրքերի համակարգումը և ազդել եվրոպական դիրքորոշման վրա։ Գերմանիան այս հարցում կարևոր դեր է խաղում»,- ասել է աղբյուրը։
Լապիդը, որը ճամփորդում է անվտանգության ծառայության բարձրաստիճան աշխատակիցների ուղեկցությամբ, պետք է հանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի, արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ մինչև երկուշաբթի երեկոյան Իսրայել վերադառնալը։
2015թ. համաձայնագիրը, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագիր, Իրանին պատժամիջոցների թուլացման հնարավորություն է տվել իր միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։
Վիեննայում 2021թ. ապրիլից վարվող բանակցություններն ուղղված են համաձայնագրի վերականգնմանը Թեհրանի դեմ պատժամիջոցները հանելու և Իրանի կողմից իր նախորդ միջուկային պարտավորությունները լիովին կատարելու միջոցով։
Անցած ամիս Եվրամիությունը, որը հանդես է գալիս որպես բանակցությունների միջնորդ, ներկայացրել է համաձայնագրի «վերջնական» նախագիծը։
Վաշինգտոնը Թեհրանի պատասխանը «հետքայլ» է անվանել։
Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ ԳՀՀԾ-ի եվրոպական մասնակիցներն ընկել են Իսրայելի ազդեցության տակ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.