ԱԺ-ում մեկնարկեց աշնանային նստաշրջանը. ընդդիմությունը չի վերադարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ազգային ժողովում այսօր մեկնարկեց ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանը։ Նիստին մասնակցում է 60 պատգամավոր։
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստին ներկա չեն, թեև նախապես չէին բացառել, որ ապրիլին հայտարարած բոյկոտից հետո խորհրդարանի աշնանային նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն։
Սեպտեմբերի 12-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 45 հարց: Դրանց թվում են նաև արդեն իսկ աղմուկ հանած` «Զենքի շրջանառության կարգավորման մասին», «Հավաքների ազատության մասին», «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։
ԱԺ–ն այս շաբաթ քննարկելու է նաև Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանի ու Հովակիմ Հովակիմյանի ընտրության հարցերը, ինչպես նաև ընտրելու է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ։ Այս պաշտոնի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն առաջադրել է ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս օրերին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.