Պահանջում ենք ճանապարհը լիովին բացվի. «Փեթակի» աշխատակիցներից կառավարություն մտան
«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, ԱՁ–ների ղեկավարները կառավարության առջև բողոքի ակցիա են անում` նրանք պահանջում են դեպի առևտրի կենտրոն տանող Քրիստափորի փողոցը լիովին բացել։
Նշենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցը օրեր շարունակ փակ էր։ Որոշ ժամանակ անց «Փեթակի» աշխատակիցները բողոքի ակցիա արեցին` ասելով, որ անգործ են մնացել, և փողոցը միակողմանի բացեցին։
«Արդեն 3 օր է` մենք գործադուլ ենք անում։ Պահանջում ենք, որ ճանապարհը լիովին մաքրվի, շինարարական աղբ կա, հակասանիտարական վիճակ է։ Տոնավաճառի տարածքն այնպիսին է դարձել, որ այնտեղ ոչ ոք մուտք չի գործում` բոլորն անգործության են մատնվել։ Հիմա պահանջում ենք, որ երկու հոգով բարձրանանք կառավարություն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեր խնդիրը ներկայացնենք, քանի որ մեզ թվում է` ուրիշ ձև են այնտեղ ներկայացնում մեր խնդիրը»,–ասաց տեղի անհատ ձեռնարկատերերիցմեկը։
Նրանց խոսքով` շատ լավ կլիներ «Սուրմալուի» շենքն արագ ապամոնտաժել, քանի որ հոգեբանորեն ճնշում է բոլորին։
Հավելենք, որ կառավարության ներկայացուցիչը եկավ և առևտրի կենտրոնի 2 աշխատակցի ուղեկցեց կառավարության շենք։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: