Վարդևանյան․ Որտե՞ղ է Բաքվի հնարավոր ռազմական գործողություններին պատրաստվածության արձագանքը
Խորհրդարանի նիստերին չմասնակցելու հայտարարությունները տեղին են և ակտուալ, բայց լինում են իրավիճակներ, երբ պետք է լինել խորհրդարանում՝ հաշվի առնելով այն, որ գործող իշխանության հրաժարականը գրանցվելու է խորհրդարանում։ Այս մասին սեպտեմբերի 12-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունների «Հայաստանի իրական օրակարգը» համատեղ քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա դժգոհել է Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի հնարավոր նոր ռազմական գործողություններին կամ ռազմական հանցագործություններին տեղեկատվական պատրաստվածության արձագանքը։
«Մենք տեսնում ենք, թե ինչ տեմպեր են հավաքում սպառնալիքները։ Որտե՞ղ է անհրաժեշտ արձագանքը»,- հարց է տվել նա։
Վարդևանյանը հիշեցրել է, որ 2018թ. բոլորը մտածում էին, որ ապրելու են «դեմոկրատիայի բաստիոնում», բայց հետո պատգամավորների նկատմամբ խորհրդարանում կիրառվեց ուժ պահպանության ծառայության կողմից։
«Սա աբսուրդ է, բայց այսպիսին է իրականությունը։ Ժամանակին ես հանդես եկա նախաձեռնությամբ յուրաքանչյուրի (մասնավորապես՝ Ալիևի) հանդեպ քրեական պատասխանատվություն մտցնելու մասին, ով Հայաստանի տարածքային ամբողջականությունը կասկածի տա կդներ։ Բայց կառավարող ուժը ձեռնպահ մնաց՝ չցանկանալով, որպեսզի Ալիևը ենթարկվի քրեական հետապնդման»,- նշել է Վարդևանյանը։
Իշխանությունների հայտարարությունները, պատգամավորի հավաստմամբ, հակասում են այն փաստաթղթին, որը դարձել է Հայաստանի պետականության հիմքը՝ Անկախության հռչակագրին (խոսքը Արսեն Թորոսյանի այն հայտարարության մասին է, որ Արցախի անկախությունը ճանաչելու շանս չկար)։
«Նրանք պատրաստ են ուժեղացնել ոստիկանությունը, իրավապահ և դատական համակարգերը դնել անհարմար վիճակի մեջ, բայց նույնպիսի վճռականություն չեն ցուցաբերում անվտանգության սպառնալիքներին դիմակայելու հարցերում։ Իշխանությունները չեն ընդունում իրենց սխալները։ Նրանց նույնիսկ հաջողվել է համոզել բնակչության որոշակի մասին, որ իրենք չեն ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը»,- ընդգծել է Վարդևանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 13:35
Несмотря на то, что отечественные власти пытаются показать, что они забрали ЭСА и все в порядке, на самом деле ситуация внутри довольно напряженная. Об этом пишет газета «Жоховурд».
-
2025-07-25 13:34
Министры из Израиля и Сирии провели первые за 25 лет переговоры на высоком уровне. Встреча прошла в Париже при посредничестве спецпредставителя США на Ближнем Востоке Тома Баррака, сообщил портал Axios.
-
2025-07-25 13:32
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян сообщает об ухудшении здоровья активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна, который арестован сроком на два месяца.
-
2025-07-25 13:11
Вопросы, связанные с возможной сменой Католикоса, изменением устава и реформой церковных порядков, полностью находятся в ведении Национального церковного собрания. Об этом в интервью Sputnik Армения заявил инспектор духовной семинарии Геворкян, архимандрит Шаге Ананян.