Թումանյան համայնքի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 12–ին, փակել էին Մ6 միջպետական ճանապարհը և պահանջել վերանորոգել իրենց գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները, որոնք գտնվում են անբարեկարգ վիճակում։
«Ժամը 10։30–ի սահմանում բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը և պահանջում էին Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղեր տանող ճանապարհները վերանորոգել։ Կառավարությունը 2021-ին գումար էր հատկացրել ճանապարհների վերանորոգման համար, բայց այդ գործընթացը առաջ չէր գնացել, ըստ որոշ տեղեկությունների՝ պատճառներից մեկն այն էր, որ այդ ճանապարհներով անցնող ՀԷԿ-րի խողովակները կարող են վնասվել վերանորոգման ժամանակ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, որը ներկա է եղել ակցիային։
Միջպետական ճանապարհը փակելուց 20 րոպե անց՝ ժամանել է Թումանյանի ոստիկանապետը և համոզել բնակիչներին՝ ճանապարհը բացել։ Բնակիչները երբ լսել են, որ մարզպետը ժամանելու է՝ բացել են միջպետական ճանապարհը։
«Երբ մարզպետը եկավ, ասաց, որ իր համար անհայտ է, թե ինչու է շինարարական ընկերությունն ուշացրել շինաշխատանքները։ Նա տեղեկացրեց, որ Կառավարությունը շինընկերության հետ պայմանագիրը չեղարկել է, իսկ այս շաբաթ էլ հայտարարվելու է նոր մրցույթ, որը կապահովի ճանապարհների վերանորոգման ընթացքը։ Մարզպետի խոսքով՝ առաջին տասնօրյակում պետք է վերանորոգման մեկնարկը տրվի։ Ինչ վերաբերում է ՀԷԿ–երի խնդրին, մարզպետն ասաց, որ ՀԷԿ–երը իրենք են հանձն առել, որ լուծեն խնդիրները, որպեսզի խոչընդոտ չլինի ճանապարհների վերանորոգման ժամանակ»,– ասաց Օլեգ Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ բնակիչները կսպասեն, եթե մարզպետի նշած ժամկետում տեղաշարժ չլինի, ապա նորից ակցիա կանեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 10:19
Въезд в США запрещен гражданам Афганистана, Мьянмы, Чада, Конго, Экваториальной Гвинеи, Эритреи, Гаити, Ирана, Ливии, Сомали, Судана и Йемена - 12 стран. Соответствующую прокламацию подписал президент Дональд Трамп, сообщает РБК со ссылкой на Белый дом.
-
2025-06-05 10:16
Газета "Грапарак" пишет: «В ГД разгорелись новые страсти вокруг нашумевшего проекта об освобождении от армии за деньги, разработанного депутатом от "Гражданского договора" Айком Саркисяном и одобренного правительством. В ходе закрытого обсуждения, состоявшегося на прошлой неделе в Национальном собрании, члены партии ГД сообщили, что Генеральный штаб Вооруженных сил выразил отрицательное мнение по проекту, написав: "Мы против".
-
2025-06-05 10:15
МИД Армении не уполномочен напрямую вмешиваться в процесс выдачи виз гражданам Армении иностранными посольствами, работающими на территории республики, а также осуществлять надзор за их деятельностью. Об этом говорится в ответе МИД Армении на письменный запрос Sputnik Армения.
-
2025-06-05 10:13
Укрепление двустороннего и многостороннего сотрудничества с партнерами по СНГ является для России безусловным приоритетом. Об этом заявил глава правительства РФ Михаил Мишустин.