Последние новости

Խարկովը հոսանքազրկված է, դադարել է նաև ջրամատակարարումը

Խարկովում էլեկտրականություն ու ջրամատակարարում չկա։ Տեղեկությունն իր Telegram-ալիքում հաստատել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Շարքից հանվել են կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտները, ինչի հետևանքով Խարկովում լույսը չկա, դադարեցվել է ջրամատակարարումը», - գրել է Տերեխովը:

Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ Խարկովում անջատվել է էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, չի աշխատում մետրոպոլիտենը: Ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում։

Սեպտեմբերի 11-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Խարկովի մարզում էներգետիկ համակարգի լիակատար ու Զապորոժիեի, Դնեպրոպետրովսկի ու Սումիի շրջաններում մասնակի խափանման մասին: ԶԼՄ-ները նաև հայտնել են, որ էլեկտրամատակարարման խնդիրներ կաննաև Պոլտավայի շրջանում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ