Թումանյանի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Մ6 միջպետական ճանապարհը` պահանջելով վերանորոգել 6 գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Թումանյան համայնքի ղեկավարի օգնական Արման Մոսինյանը։
«2021-ին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էին, որ արդեն գումար է հատկացվել ճանապարհների նորոգման համար, բայց երկար ժամանակ է` ոչ մի քայլ չի արվում։ Բնակիչների պահանջը տեղին է։ Ճանապարհն իրոք շատ վատ վիճակում են` մեծ փոսեր են, քարեր, այսինքն` գրունտային ճանապարհ է, բայց շատ վատ վիճակում գտնվող»,–ասաց Մոսինյանը։
Նրա խոսքով` հենց այդ ճանապարհից են օգտվում Մարց, Ահնիձոր, Քարինջ, Լորուտ, Շամուտ և Աթան գյուղերի բնակիչները` այլընտրանքային ճանապարհ չկա։ Մոսինյանը նշեց` ճանապարհը ձգվում է 27-28 կիլոմետր։
Թումանյան համայնքի ղեկավարի օգնականը հավելեց, որ բողոքի ակցիա անող գյուղացիների հետ զրուցելու է գնացել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
«Մարզպետի հետ բնակիչները պայմանավորվածության եկան` որոշվեց, որ ընթացիկ բարեկարգման աշխատանքներ կկատարվեն, մինչև 1 ամսվա ընթացքում շինարարը հիմնովին կնորոգի և ասֆալտապատում կիրականացնի»,–ասաց նա։
Մարզպետի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո գյուղացիները բացել են ճանապարհը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: