Последние новости

Այս պահին աշխատում է. դատախազությունը` ՀՀ զինդատախազի պաշտոնանկության լուրերի մասին

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն այս պահին աշխատում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասացին դատախազության լրատվության բաժնից` անդրադառնալով նրա հրաժարականի լուրերին։

ԶԼՄ–ներով տեղեկություններ են շրջանառվում, թե Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Այս պահին պարոն Հարությունյանն աշխատում է»,–ասացին դատախազությունից` ո՛չ հերքելով, և ո՛չ էլ հաստատելով լուրը։

Հարությունյանը, ի դեպ, զինվորական դատախազի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի մարտից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանն է զբաղեցնելու զինդատախազի պաշտոնը։

Սեպտեմբերի 15–ին ավարտվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, նրան կփոխարինի Աննա Վարդապետյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ