Ադրբեջանցիները շուրջ 25 րոպե անդադար կրակել են. Փորձել են վախեցնել բնակիչներին. Պատմում են տեղաբնակները
Սեպտեմբերի 11-ի գիշերը՝ ժամը 4-ի հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ։
«Գիշերը՝ ժամը 4։03-ից մինչև 4։28 րոպեն անդադար կրակել են։ Վնասների մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,- «Փաստինֆո»-ին այդ մասին ասաց Թաղավարդի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
Գիշերվա այդ ժամին գյուղերի ուղղությամբ կրակոցներ արձակելով, թաղավարդցի Ռուդիկ Բադասյանի համոզմամբ, ադրբեջանցիները փորձել են վախեցնել բնակիչներին։
Բադասյանն ասում է՝ նմանատիպ վերջին դեպքը եղել է ապրիլին։
Նշենք, որ օրեր առաջ էլ՝ օգոստոսի 30-ին, ադրբեջանցիները վառել էին Թաղավարդի՝ իրենց հսկողության տակ անցած հատվածի տները. 7-8 տուն և մի քանի այգիներ ու մարագներ թշնամին հրո ճարակ էր դարձրել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.