ՌԱԶՄԱԿԱՆ ԿՑՈՐԴՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ՊՆ-ՈՒՄ․ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿՆ ՈՒ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել է ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ այսօր ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են ռազմական կցորդների հետ։
«Նշվել է, որ ադրբեջանական կողմն ինտենսիվորեն կիրառում է հրետանային տարբեր միջոցներ, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ԱԹՍ-ներ, թիրախավորվում են ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Ընդգծվել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին հակազդելու ուղղությամբ:
Ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հատուկ շեշտվել է, որ լայնածավալ սադրանքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.