Սաղաթելյան․ Հնարավոր է ներկայացնենք ԱԺ հայտարարության այլընտրանքային տեքստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա խոսքով, այդ հայտարարությունում պետք է հստակ ամրագրված լինեն կետեր ստեղծված իրավիճակը և վարվող քաղաքականությունը փոխելու վերաբերյալ:
«Հենց հիմա մեր խմբակցություն աշխատում է այդ տեքստի վրա, քիչ հետո կներկայացնենք: Իշխանությունը ներկայացրել է հայտարարության տեքստ, այն ամբողջական չէ, չի արտացոլում իրավիճակն ամբողջապես, անհրաժեշտ են որոշակի կետեր, որոնք պարտադիր կերպով պետք է ներառվեն»,-ասաց Սաղաթելյանը:
Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաև ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու; Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վրած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին: Չենք պատրաստվում մասնակցել հարցուպատասխանին, որովհետև դա հերթական կրկեսն է լինելու, մեզ ոչ մի բան չի տալու»:
Ընդդիմադիր պատգմավորը հավելեց, որ իրենք ունեն հայտարարության այլընտրնքային տեքստ. «Եթե կանոնակարգը թույլ չի տալիս այլընտրանքային տեքստ ռաջարկելու, ուրեմն այդ տեքստի կարևոր կետերը պետք է ներառվեն ընդհանուր տեքստում: Պայմանավորված նրանով, թե մեր առաջարկություևնները տեղ կգտնեն հայտարարության մեջ, թե ոչ, ըստ դրա կորոշենք մեր հետագա քայլերը»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.