ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան ստացել է Երևանի դիմումը՝ իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով
ՌԴ ԱԳՆ-ն չափազանց անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրացման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։
«Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա թեժացումից, զսպվածություն ցուցաբերել և անշեղորեն հետևել հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան։
Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով, նաև ՀԱՊԿ-ի գծով առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան։ Հույս ունենք, որ ռուսական միջնորդության արդյունքում սեպտեմբերի 13-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ին ձեռք բերված պայմանավորվածությունը հրադադարի մասին կկատարվի ամբողջ ծավալով։
Ինչպես և առաջ, ելնում ենք այն բանից, որ բոլոր վիճելի խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերին վերաբերող մասով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում, Ռուսաստանի խորհրդակցական աջակցությամբ»,- նշվել է հայտարարությունում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.