Կազմակերպվել է ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկման աշխատանք իրավիճակի կարգավորման համար
ՀԱՊԿ-ն անընդունելի է համարում ուժի կիրառումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին նշվել է ՀԱՊԿ-ի քարտուղարության մեկնաբանությունում։
«2022թ. սեպտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ՝ ծանր սպառազինության և ԱԹՍ-ների կիրառմամբ։ Ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունների կարգավորման համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ և այն պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում։
Բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը ս.թ. սեպտեմբերի 13-ի ժամը 9.00-ից շփման գծում հրադադարի ձեռքբերման գործում։
ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդին հայկական կողմի՝ Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու մասին դիմումի հետ կապված՝ կազմակերպության քարտուղարությունը, ՀԱՊԿ-ի Միավորված շտաբի հետ համատեղ, կազմակերպել է ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկման աշխատանք՝ իրավիճակը կարգավորելու համար։
Խորին ցավակցություններ ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում ցանկանում վիրավորներին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.