Последние новости

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերջ դնել իրավիճակի սրմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին Թվիթերում գրել է քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ և Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Խիստ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարձակումների, այդ թվում Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքին հասցվող հարվածների պատճառով։ ՆԱՏՕ-ն մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և իրադրությունը սրելուց շտապ հրաժարվելու կոչ է անում»,- նշել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ