ՀՀ ՊՆ․ Իրադրությունը որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Ժամը 14։00–ի դրությամբ իրադրությունը հայ–ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը, հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես, Ներքին Հանդի, Վերջին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստոբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը` 49–ը, արդեն հրապարակվել է հանրապետության վարչապետի կողմից։ Տվյալների լիարժեք ճշտումներից հետո ՊՆ–ն լիարժեք տեղեկություններ կհայտնի զոհերի և վիրավորների թվի մասին։
Ինչպես արդեն նշվել է, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում նույնպես վիրավորներ կան։
ՊՆ–ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական Տելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը` կապված հայ զինծառայողների հետ։ Դրանց վերաբերյալ նույնպես կլինեն հավելյալ պարզաբանումներ։
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.