Последние новости

Գորիսիս փոխհամայնքապետ․ Իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Գորիսում այս պահին լսվում են թշնամու հրետակոծությունների ձայները, իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում:

Գորիսի փոխհամայնքապետը նշել է, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծությունների արդյունքում Վերիշենում և Ակներում 4 բնակելի տներ են վնասվել :Բնակչության շրջանում տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Իրինա Յոլյանը հավելել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ջոկատ է կազմել և հենց երեկ մեկնել է սահման:

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ