ՀՀ ՊՆ․ Իրավիճակը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, բայց կեսգիշերից արձանագրված հրետակոծության ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է»,- նշեց նա։
Թորոսյանի խոսքով՝ հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ամբողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Հայկական կողմի կորուստների մասին տվյալները դեռ ճշտվում են։ Կեսգիշերից սկսած մինչ այժմ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում են թիրախավորել նաև սահմանամերձ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Կան բավարար ապացույցներ, որոնք հաստատում են Ադրբեջանի զինված ուժերի հանցավոր գործողությունները խաղաղ բնակչության դեմ»,- ընդգծեց նա։ ՊՆ խոսնակը շեշտեց՝ ՀՀ զինված ուժերը շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները։ Կոչ արեց հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի մեկնելուց, առավել ևս այդ տարածքներից տեսանյութեր հրապարակելուց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.