Последние новости

Էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի․ ԵԱՀԿ-ն դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ զինված բախումների մասին հաղորդագրություններից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների էսկալացիան պետք է անհապաղ դադարեցվի։ Մինչ այժմ դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է բաց թողնվի», - հայտարարել է Ռաուն։

Նա հավելել է, որ վերջին 18 ամիսների ընթացքում Բաքվի և Երևանի միջև բանակցություններում առաջընթաց է գրանցվել, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին համաձայնագիրը։ Նա շեշտել է, որ նոր բախումները «վտանգում են այդ առաջընթացը և վտանգում են անհամար կյանքեր»:

Հետագա զոհերից խուսափելու համար էսկալացիան դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև գլխավոր քարտուղար Շմիդը: Նա ԵԱՀԿ-ի կողմից օգնություն է առաջարկել՝ հիմնվելով հակամարտությունների կարգավորման ոլորտում կազմակերպության բազմամյա փորձի վրա։

Կրակը դադարեցնելու կոչով ավելի վաղ Ադրբեջանի նախագահին էր դիմել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ