44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների ուղերձը՝ Եռաբլուրից
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները ուղերձ են հղել Եռաբլուրից։ Նրանք բացատրել են, որ ուղերձ հղելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ իմացել են, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածներից մեկի հայրը, իմանալով որդու զոհվելու մասին, ինքնասպան է եղել։
Զոհվածների ծնողները նշեցին, որ հասկանում են այդ մարդկանց ցավը, քանի որ իրենք նույնպես անցել են այդ ճանապարհով։
«Ցավոք չի ավարտվել պատերազմը դեռ։ Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր ծնողներին՝ եկե՛ք համախմբվենք, որ հերթական զոհ չունենանք»,– ասաց զոհված զինծառայողների ծնողներից մեկը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 43 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 14:14
Организация "Международная христианская солидарность" (Christian Solidarity International, CSI) присоединилась к другим защитникам религиозных свобод, призвав правительство Армении прекратить гонения на Армянскую церковь. В заявлении организации и отдельные лица выражают "серьёзную обеспокоенность в связи с активизацией кампании правительства Армении против Армянской Апостольской церкви и её сторонников". Среди подписавших заявление - НПО "Коптская солидарность" и "SOS Chretiens d'Orient".
-
2025-07-18 14:09
Соединенные Штаты поддерживают усилия по содействию миру и стабильности на Южном Кавказе и следят за развитием событий на местах.
-
2025-07-18 14:06
Благотворительный фонд «Ташир» подал иск в Административный суд против мэрии города Ереван.
-
2025-07-18 14:00
Комиссия по регулированию общественных услуг получила жалобу правительства по "Электрическим сетям Армении" и уже рассматривает ее. Об этом сообщили Sputnik Армения в комиссии.