Последние новости

Սյունիքում երկրաշարժ է գրանցվել

Սյունիքի մարզում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ հաղորդագրության` սեպտեմբերի 13-ին` տեղական ժամանակով ժամը 22:24-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Քաջարան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ