Последние новости

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին

Հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստը նշանակված է սեպտեմբերի 14–ին, տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ–ում իր աղբյուրին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունը գիշերը կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում որոշել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ դիմել ինչպես ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, այնպես էլ ՀԱՊԿ–ին։

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ որպես ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ ՀԱՊԿ–ն այս պահին Երևանի խնդրանքով տեսակոնֆերանսի ձևաչափով խորհրդի նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ