Սպիտակ տունը Երևանին և Բաքվին կոչ է անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումներով։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել այս բռնությանը վերջ դնելու համար։
Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք ասել ենք, բայց հարկ եմ համարում կրկնել, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Մենք նաև խրախուսում ենք կողմերին վերականգնել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական, և վերահաստատել դիվանագիտական գործընթացին հավատարմությունը ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանն օգտվել է Ուկրաինայում Ռուսաստանի վիճակից, Քիրբին ասել է. «Մեզ համար դժվար է խոսել շարժառիթների մասին: Այդ հակամարտությունը սկսվել է Խորհրդային միության փլուզմամբ... Ուստի դժվար է ասել, թե ինչն է առաջատար շարժառիթ դարձել սկզբի (էսկալացիայի) համար։ Հնարավոր է, որ որոշ առաջնորդներ կարող էին մտածել, որ Ռուսաստանը այս պահին շատ զբաղված է... Բայց մենք պետք է զգույշ լինենք այդ հարցերում»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.