«Հետք»․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՉԵՆ ՄՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿԻՆՔ
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ֆոնին թշնամի երկրի ազգային ավիափոխադրող «AZAL»-ի օդանավերը, որոնք մինչ այս Հայաստանի երկնքով էին իրականացնում Բաքու-Նախիջևան-Բաքու ավիահաղորդակցությունը, այսօրվանից սկսել են բոլոր թռիչքները կատարել Իրանի տարածքով, գրել է «Հետք»-ը։
Մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջևան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։
Այդ թռիչքները վերսկսվել էին 2021-ի հոկտեմբերից, իսկ մինչ այդ թշնամու քաղաքացիական օդանավերը չէին մտնում ՀՀ երկինք, ինչն իր պատճառներն ուներ։ 2014-ի նոյեմբերից ադրբեջանցիները խուսափում էին թռչել Հայաստանի երկնքով, որովհետև այդ տարվա նոյեմբերի 12-ին ակնհայտ ագրեսիա իրականացնելով՝ խոցել էին շփման գոտուց այս կողմ՝ Արցախի երկնքում ուսումնամարզական թռիչք կատարող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որը զինված չէր։ Դրանից հետո ադրբեջանցիները վախենում էին հայկական կողմի պատասխան գործողություններից և 7 տարի շարունակ Բաքվից Նախիջևան էին թռչում միայն Իրանի տարածքով։
Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ «AZAL»-ը վերսկսեց թռիչքները ՀՀ երկնքով, Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը հայտարարել էր, թե այդ երթուղու շնորհիվ կկրճատվի թռիչքի ժամանակն ու վառելիքի ծախսը: Այսինքն՝ Հայաստանի երկնքով թռիչքները ձեռնտու տարբերակ էին ադրբեջանցիներին։
Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթ կատարելիս ադրբեջանական օդանավերը ՀՀ տարածքում անցնում են Վարդենիսի, Մարտունու, Վայոց Ձորի, երբեմն էլ՝ Արարատի մարզի երկնքով։ Մինչ այս պահը շարունակվող ռազմական գործողությունների ամենաթեժ ուղղություններից մեկը հենց Վարդենիսի տարածաշրջանն է։
Մինչև այսօր Հայաստանի երկնքով էր իրականացվում նաև Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Turkish Airlines»-ի Ստամբուլ-Նախիջևան-Գյանջա-Ստամբուլ չվերթի Նախիջևան-Գյանջա-Ստամբուլ հատվածը։ Սակայն այսօր արդեն թուրքական օդանավը Նախիջևանից Գյանջա մեկնելու համար մտել է Իրանի օդային տարածք, իսկ Գյանջայից Ստամբուլ մեկնելիս՝ Վրաստանի երկինք։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.