Последние новости

ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն միջոցներ է ձեռնարկում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավիճակը կայունացնելու համար

Մոսկվան սերտ կապի մեջ է Բաքվի և Երևանի հետ և միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում իրավիճակի շուտափույթ կայունացմանը նպաստելու համար»,-ասել է նա։

Դենիս Գոնչարի խոսքով`հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ափսոսում է, որ առանց խափանումների չի գնում:

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, մեր խնդիրն է` ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ապահովվի աշխատանքի առավելագույն արդյունավետությունը, որը կնպաստի սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը առանց արտաքին միջամտության, զերծ մնալ երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում քաղաքականացումից և սրացումներից։ Ցավոք, խափանումներ են լինում», - ասել է Գոնչարը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ