Զոհվածների ծնողներն ԱԺ–ի մոտ են. նրանք պահանջում են անվստահություն հայտնել Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ շենքի դարպասների մոտ ոստիկանական ուժերն այդքան էլ շատ չեն, փոխարենը բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ ծառայողական մուտքի մոտ։
Ակցիայի մասնակիցները նույնպես գնում են դեպի Դեմիճյան փողոց, որպեսզի ծառայողական մուտքի մոտ հանդիպեն ներս մտնող ԱԺ պատգամավորներին, նրանց ներկայացնեն իրենց մտահոգությունները` ակնկալելով, որ պատգամավորները կմիանան իրենց և Փաշինյանին անվստահություն կհայտնեն։
Նշենք, որ երեկ ցուցարարները Փաշինյանին մեղադրում էին Ադրբեջանի հերթական ագրեսիայի համար։ Նրանք մտադիր են շրջափակել Ազգային ժողովի շենքը, որտեղ այսօր16։30–ին պետք է շարունակվի ԱԺ հերթական նիստը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.
-
2025-06-12 19:35
Сегодняшнее внеочередное заседание Совета старейшин Вагаршапата не состоялось. Члены фракции правящей партии «Гражданский договор» бойкотировали заседание, на которое они не пришли.