Մակրոնը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և շարունակել բանակցությունները
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը Հայաստանի հետ ռազմական բախումներից հետո, հայտնում է Ելիսեյան պալատը։
«Մակրոնը նախագահ Ալիևին հայտնել է ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարին վերադառնալու անհետաձգելիության մասին: Նա պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել է բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ դրան նպաստելու իր պատրաստակամությունը,»,- ասված է նախագահի հաղորդագրությունում։
Փաստաթղթում նշվում է, որ Մակրոնը խիստ մտահոգություն է հայտնել երկու երկրների սահմանին ռազմական գործողությունների, այդ թվում՝ հայկական բնակավայրերի ռմբակոծման կապակցությամբ։
Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության նախագահը կոչ էր արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտնում են պետության ղեկավարի գրասենյակից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 13:57
Дату получения дохода указывать в налоговой декларации не требуется. Об этом замминистра финансов Армении Арман Погосян заявил на заседании постоянной парламентской комиссии по экономическим вопросам.
-
2025-04-22 13:56
Вопрос закрытия Нубарашенской свалки, рекультивации ее территории и начала строительства нового мусорного полигона по-прежнему остается нерешенным.
-
2025-04-22 13:52
Оппозиционный блок "Айастан" представил в парламенте Армении законопроект, предусматривающий уголовную ответственность за отрицание Геноцида армян. Об этом сообщил секретарь фракции Арцвик Минасян.
-
2025-04-22 13:48
Миссия ЕС в Армении (EUMA) зафиксировала два выстрела, предположительно, с азербайджанской стороны, повредившие гражданскую инфраструктуру в армянском селе Хознавар.