Գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են
Համացանցում երեկվանից տարածվող հայ զինծառայողների գերեվարման մասին տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նա նշեց, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ գերեվարված մեկ հայ զինծառայող է նույնականացվել։
Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտնել է, որ զոհերի ճշտված թիվը 49 է։
Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ ՀՀ կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 13:43
Ереван готовился к разным сценариям, заявил секретарь Совбеза Армении Армен Григорян на полях форума APRI в Ереване, комментируя атаки Израиля на Иран и их последствия.
-
2025-06-13 13:42
Задержан экс-премьер Армении Овик Абрамян. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе Антикоррупционного комитета.
-
2025-06-13 13:41
Секретарь Совбеза Армен Григорян не стал комментировать информацию о визите премьер-министра Армении Никола Пашиняна в Турцию, призвав дождаться сообщения кабмина.
-
2025-06-13 13:28
Вновь и вновь приходится констатировать, что Армения существует не в вакууме. Вокруг происходят множество процессов, которые могут оказать прямое воздействие на уровень стабильности и безопасности Армении и всего региона в целом.