ՀՀ ՊՆ․ Բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած տեղերում հրաձգության ինտենսիվությունը թուլացել է
Այսօր ժամը 12-ի դրությամբ բացի Ջերմուկից և Վերին Շորժայից, մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունն էապես թուլացել է։ Նման տեղեկություն հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ ՀՀ ԶՈւ–ն ամբողջ ծավալով կատարում է իր առջև դրված պարտականությունները»,–ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանի ՊՆ–ն, հավատարիմ մնալով բացահայտ կեղծիք տարածելու իր գործելաոճին, հայտարարություն է տարածել` իբր գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։
Սա, նշեց նա, հերթական ապատեղեկատվությունն է, որը ծառայում է որպես տեղեկատվական հենք` ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։
Նա հիշեցրեց նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈւ–ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ–ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն` թիրախավորելով, մասնավորապես, Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։
Թորոսյանի խոսքով` հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում` կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը, կոչ են անում ձեռնպահ մնալ դրանց անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 18:16
Таиланд объявил о введении военного положения в восьми районах на границе с Камбоджей. Об этом, как передает Thai PBS, говорится в заявлении военного командования пограничной обороны Таиланда в провинциях Чантхабури и Трат.
-
2025-07-25 18:12
В рамках международной конференции по охране природы и окружающей среды, проходящей в Республике Алтай, представитель Министерства окружающей среды Армении Воскеат Григорян выступила с докладом, в котором представила уникальный природный мир Армении и возможности экотуризма.
-
2025-07-25 18:11
Европейский союз наносит армянскому народу серьезный ущерб, закрывая глаза на репрессии властей Армении. Об этом этом написал в соцсети экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-25 18:09
Администрация турецкой провинции Тунджели запретила армянской фольклорной группе «Возвращение» выступление на 23-м Фестивале культуры и природы «Мунзур». Об этом пишет ermenihaber.am.