ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ ՀԱՅ ԱԶԳԻ ԴԵՄ
Գաղտնիք չէ, որ Արցախյան երրորդ պատերազմում հայ ժողովրդին պարտության տանելուց հետո ՀՀ դե-ֆակտո իշխանությունները առաջ են տանում «խաղաղության օրակարգ» կոչվող, իսկ իրականում հայկական երկու հանրապետությունների մնացյալ իմունիտետի ամբողջական սպառմանն ու հերթական կործանարար պարտությանը տանող քաղաքականություն։
2021 թ․կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ևս հանրությանը մոլորեցնելու հիմնական նարատիվները պտտվում էին այսպես կոչված «խաղաղության օրակարգի» շուրջ, որն ամիսներ առաջ պատերազմի արհավիրքը տեսած ժողովրդի զգացմունքների վրա խաղալու միջոց էր։ Ընտրություններին նախորդող և հաջորդող ընթացքում ևս իշխանությունները, լավ հասկանալով, որ իրենց առանց այն էլ խիստ կասկածելի լեգիտիմության հիմնասյունը հենց խաղաղության խոստումներն են, շարունակում էին մոլորեցնել հանրությանը և բթացնել վերջինիս զգոնությունը՝ ակնհայտորեն զինվող և անգամ հայտարարությունների մակարդակում դույզն-ինչ զսպվածություն չդրսևորող թշնամու ֆոնին։
ՀՀ դե-ֆակտո ԱԺ քպ-ական պատգամավորները մեղադրում էին ընդդիմությանը, օրինակ՝ «Սյունիքի վերաբերյալ գույները խտացնելու» մեջ, այն դեպքում, երբ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում էր, որ Սյունիքում հանձնված դիրքերից հայկական բնակավայրերը ուղիղ նշանառության տակ են և որ թշնամին պարբերաբար ահաբեկում է խաղաղ բնակչությանը։
Մեկ այլ քպ-ական պատգամավոր՝ Արմեն Խաչատրյանը, դեռ 2021 թվականին հայտարարում էր,բառացիորեն հետևյալը. «Ես համարում եմ, որ այսօր պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի, պատերազմի վտանգ չկա»։ Այդ հայտարարությունից երկու ամիս չանցած՝ Ադրբեջանը ներխուժել էր Սև լճի հարակից տարածք, իսկ այսօր արդեն լայնածավալ պատերազմ է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ։
ՔՊ-ամերձ գեներալ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայաննիր հերթին 2021 թ․ վստահեցնում էր, որ «որևիցե պատերազմի վտանգ չկա մոտակա 4 տարին»։
Ընդամենը օրեր առաջ հերթական քպ-ական պատգամավոր Արման Եղոյանն անհասկանալի վստահությամբ հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ «Ադրբեջանը չի կարող անել բաներ, որոնք ըստ գործող միջազգային կարգուկանոնի չի կարելի անել»՝ նկատի ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունները և փաստացի շարունակելով հայ հանրությանը մոլորեցնել երևակայական «անձեռնմխելիության» միֆով, որն է՛լ ավելի երևակայական «միջազգային հանրությունը» պետք է երաշխավորի։
Այսպիսով՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները և իրենց արբանյակները հետպատերազմական ամբողջ շրջանում զբաղվել են տեղեկատվական ահաբեկչությամբ՝ ուղղված հայ ժողովրդի դեմ և միտված վերջինիս զգոնությունը բթացնելուն և հերթական պարտությանը տանելուն։ «Խաղաղության օրակարգի» միֆն ու «պատերազմ չի լինի» անհիմն պնդումները միտված են եղել տարածաշրջանի համընդհանուր ռազմականացման ֆոնին հայկական բանակի կազմաքանդման, հայկական շահերի՝ բանակցային սեղանին մանրադրամ դարձնելու, դաշնակիցների հետ հարաբերությունները ըստ նշանակության չբարելավելու և կամ նոր դաշնակցային հարաբերություններ չձևավորելու ֆոնին հայ հասարակության աչքերին թոզ փչելուն և բացառապես սեփական իշխանությունը պահելուն։ Վերջին նպատակին հասնելու համար ՀՀ դե-ֆակտո իշխանությունները զոհաբերել և զոհաբերելու են ամեն ինչ՝ պետական շահերից մինչև մարդկային կյանքեր, և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված հերթական պատերազմում, ըստ այդմ, նրանց «կողմը»՝ չնայած հայկական ազգանունների, բնավ հայկական չէ։
Քնարիկ Ջալաթյան, HayAliq.com
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am