Սուրեն Պապիկյանը կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ բանակին աջակցող նվիրատվություններից
Մասնավոր նախաձեռնությունների հեղինակներին հորդորում եմ զերծ մնալ բանակին աջակցելու նպատակով տարբեր ակցիաներ և նվիրատվություններ իրականացնելուց։ Այս մասին սեպտեմբերի 14-ին ԱԺ-ում կառավարության ժամին, պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Գերատեսչությունը, նրա խոսքով, ի վիճակի է բավարարել բանակի կարիքները։
«Եվ այս փուլում, երբ մոբիլիզացիա չի հայտարարվել, խնդրում եմ մեր համաքաղաքացիներին ինքնագործունեությամբ չզբաղվել։ Եթե կա բանակին օգնելու ցանկություն, ապա կարող եք ուղղակի կապ հաստատել իմ մամուլի քարտուղարի հետ և հնարավորության դեպքում բարոյական աջակցություն հայտնել»,- ասաց ՊՆ ղեկավարը։
Պապիկյանը վստահեցրեց, որ ՊՆ ղեկավարությունը պատրաստ է համագործակցել բոլորի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց օգնության և պատրաստակամության համար։
«Բայց տարբեր նախաձեռնություններ հաճախ վարկաբեկում են բանակը»,- ամփոփեց ՊՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են ինտենսիվ հրետակոծել Սոթքում, Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Արտանիշում և Իշխանասարում տեղակայված հայկական դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ուղղությամբ։ Հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։ ՀՀ իշխանություններն արդեն դիմել են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.