Последние новости

Փաշինյան․ ՀՀ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է

ՀՀ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով տարածքներ զիջելու մասին քննարկումներին։

«ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունն ընդհանրապես քննարկման առարկա լինել չի կարող։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի` անկախ տարիքից ու սեռից, եթե դրա անհրաժեշտությունը լինի, պետք է պաշտպանի հայրենիքի յուրաքանչյուր քառակուսի մետրը»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը նաև շեշտեց, որ ՀՀ սուվերեն տարածքը Խորհրդային Հայաստանի տարածքն է` 29 հազ. 800 քառ. կմ։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ