Последние новости

Վարչապետ․ Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին

Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Փաշինյանն այդ մասին հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ–ում ռազմական դրություն մտցնելու կարիք չկա։

«Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե այն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որովհետև այն շատ լուրջ որոշում է»,–ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հավելեց` այս պահին նման որոշում չի կայացվել, սակայն դա չի նշանակում, որ հաջորդ պահին նման որոշում չի ընդունվի` կախված ստեղծված իրավիճակից։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ