Փաշինյան․ Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել
Երբ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է իրականացրել, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս է պատճառը, որ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, որովհետև եթե տարածք գրաված չլինեին…»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա. «Դրանով ասվում է, որ անդամ-երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք օգնություն, աջակցություն, այդ թվում՝ ռազմական՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը ապահովելու համար»։
Փաշինյանի խոսքով՝ սրա ներքո Հայաստանը նկատի ունի նաև նախորդ տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Սոթք-Խոզնավար հատված ներխուժելը. «Ագրեսորը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գա»։
Ըստ նրա՝ գոհացուցիչ փաստ է, որ երեկ ՀԱՊԿ-ի նիստ տեղի ունեցավ. «Կարծում եմ՝ տեղի է ունեցել անկեղծ, բաց քննարկում։ Կարծում եմ՝ իրավիճակի գնահատման առումով նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-06-17 15:19
В условиях растущей нестабильности на Ближнем Востоке и усиления угроз со стороны Турции и Азербайджана, Артур Ванецян — председатель партии «Айреник» («Отечество»), бывший директор Службы национальной безопасности Армении — в серии интервью изданию News.am обозначил критические вызовы, стоящие перед страной, и резко раскритиковал действия действующих властей, возглавляемых премьер-министром Николом Пашиняном.