Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել
Կոնգրեսական Ադամ Շիֆը Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։
«Ադրբեջանը պետք է դադարեցնի հարձակումները և ահաբեկի անմեղ հայ քաղաքացիներին, Իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է անվերապահորեն դատապարտեն Ադրբեջանի գործողությունները։
Այսօր Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահները բանաձև են ներկայացրել բարձրագոչ ուղերձով՝ «Այլևս ԱՄՆ-ի ոչ մի աջակցություն Ադրբեջանին։ Նա պետք է վճարի իր ագրեսիայի համար»»,- գրել է Շիֆը Twitter-ում։
«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական ուժերի մահաբեր հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական բռնության այս բացահայտ էսկալացիան ցույց է տալիս, թե որքան լկտի է դառնում Ալիևի ռեժիմը, երբ նրա չպատճառաբանված ագրեսիային միջազգային հանրությունը խուլ լռությամբ և կեղծ երկիմաստություններով է պատասխանում, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին շարունակել և ընդլայնել իր հարձակումները:
Կոչ ենք անում Բայդենի վարչակազմին և Պետդեպարտամենտին միանշանակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և անհապաղ դադարեցնել ցանկացած օգնություն Ալիևի ռեժիմին։ Եվ մենք ամուր կանգնած ենք Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց տարածքային ամբողջականությանը և խաղաղության ու ազատության իրավունքին»,- ասվում է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ֆրենկ Փալոնեի, Գաս Մ. Բիլիրակիսի, Ջեկի Սփեյերի և Դևիդ Գ. Վալադաոյի հայտարարության մեջ:
Նշվում է, որ չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շարունակվող և լավ փաստագրված հարձակողական ուժի կիրառմանը, Պետդեպարտամենտը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հրաժարվելով «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածից:
Ներկայացված բանաձևը մասնավորապես՝
դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից իրականացված չպատճառաբանված ռազմական հարձակումը և կոչ է անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել կրակը,
նախագահ Բայդենին կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն՝ համաձայն «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի, և նախագահ Ալիևի վարչակազմին հասկացնել, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հետագա հարձակումները կհանգեցնեն պատժամիջոցների կամ այլ միջոցների,
հաստատում է Միացյալ Նահանգների վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վճռական հակազդեցությունը միջազգային օրենքների և նորմերի կոպտագույն խախտումով Ադրբեջանի ռազմական ագրեսիային,
Ինչպես նաև՝
աջակցում է մարդասիրական օգնության ամերիկյան և միջազգային ծրագրերին՝ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հրատապ կարիքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում հոգալու համար։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 15:06
Вокруг урегулирования на Украине много нюансов, где надо сближать позиции, и эта работа продолжается. Об этом заявил журналистам пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-04-23 15:05
Власти Армении выразили обеспокоенность по поводу запланированного на вечер 23 апреля факельного шествия в память о жертвах геноцида, которое может перерасти в антиправительственную акцию, пишет газета «Грапарак» со ссылкой на источники.
-
2025-04-23 14:50
«Предлагаю посмотреть этот репортаж и вспомнить, какой состоявшейся и крепкой государственностью мы обладали всего лишь 10 лет назад.
-
2025-04-23 14:15
«Можно долго говорить о целесообразности продолжения процесса международного признания Геноцида армян. Можно привести множество аргументов, научных, исторических и политических доказательств. Все это можно и нужно делать», - пишет экс-депутат НС РА, соучредитель гражданской инициативы «Мост» Арман Абовян.