Последние новости

Freedom House․ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Հայաստանի տարածքի վրա

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները Հայաստանի տարածքի վրա։ Այս մասին հայտարարել է Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ.Աբրամովիցը։

«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն իրենց մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և միանան շարունակվող խաղաղ գործընթացին՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտության և բանակցությունների, այլ ոչ թե հրետանային և անօդաչու սարքերի հարվածների միջոցով։

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։

Ինքնիշխան պետությունների վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգում, ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, այլ ժողովրդավարական պետություններին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հրադադարի կոչ անել:

Մենք ողջունում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին լրացուցիչ քայլեր դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ