ՄԱԿ ԱԽ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ հրադադարի կոչ է արել
ՄԱԿ Անվտանգության խորհրդում բոլորը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցման, ինչպես նաև իրավիճակը քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, փոխանցում է Sputnik-Արմենիան։
Ռուս դիվանագետը նշել է, որ խորհրդակցություններն անցել են փակ դռների հետևում։ «Բոլորը միաձայն հանդես են եկել հրադադարի շուտափույթ դադարեցման և իրավիճակի քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորման օգտին։ Այժմ քննարկվում են մամուլի տարրերը, փորձագետները դեռ դահլիճում են, որոնք վերջնական տեսքի են բերում դրանք»,- ասել է Նեբենզյան։
Նրա խոսքով, Մոսկվան պնդում է, որ մամուլի այդ տարրերում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ և մի շարք նախագծեր, որոնք պետք է ձեռնարկեն կողմերը։
«Մենք խոսեցինք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը գործադրել է ինչպես անհատական կարգով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով՝ իրավիճակը կարգավորելու և զինադադարի հասնելու համար, այն ջանքերի մասին, որոնք ՀԱՊԿ-ը կգործադրի Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո։ Գործընկերները շնորհակալություն հայտնեցին մեզ այս տեղեկությունը տրամադրելու համար, շնորհակալություն հայտնեցին մեր գործադրած ջանքերի համար»,- ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նամակ էր ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից՝ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։ Ֆրանսիան, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող երկիր, խնդրել էր քննարկել այս հարցը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 15:23
23 июля, в Гегаркуникской области произошло крупное дорожно-транспортное происшествие. Около 09:50 на 6-м километре автодороги Севан–Мартуни столкнулись автомобиль марки Ford Transit и два военных грузовика марки «Урал», зарегистрированных на балансе Министерства обороны Армении. В результате столкновения Ford Transit оказался зажатым между двумя «Уралами».
-
2025-07-23 15:19
В День Преображения Господня (Вардавар) в следственном изоляторе "Ереван-Кентрон" состоится литургия, в которой примут участие арестованные архиепископы Микаел Аджапахян и Баграт Галстанян. Об этом Sputnik Армения сообщил адвокат Аджапахяна Ара Зограбян.
-
2025-07-23 15:17
Давид Казинян подал в суд иск о восстановлении на прежней должности в компании «Электрические сети Армении».
-
2025-07-23 15:15
Руководитель движения «Армения 2026» Нарек Манукян и глава инициативы «Армения – это я» Наири Саркисян 23 июля подписали меморандум о сотрудничестве.