Արթուր Թովմասյան․ Արցախի և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արցախը եղել է, կա և լինելու է։
Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։
ԱՀ անկախության հարցում անընդունելի են առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու հայտարարություններ, հարցազրույցներ և դիրքորոշումներ հայտնելը։
2020թ. սեպտեմբերի 27-ը մեր կյանքը բաժանել է 2 մասի` մինչև և հետո։
Տարածաշրջանում տևական խաղաղության դարաշրջանի ճանապարհը հարթ չէ։ Այն շատ լավ գիտակցում են ԱՀ Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերը։
Արցախի խորհրդարանի խմբակցություններն իրենց հայտարարություններում անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում կամ դրա շուրջ ցանկացած քննարկում։ Դա այն կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու։
Այդ մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել և այսօր էլ վերահաստատել է , որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 14:19
Сторонники «Священной борьбы» Артур Демирчян, Лусине Григорян и Овнатан Демирчян, проводившие мирную акцию протеста, подгвергнуты приводу.
-
2025-07-30 14:16
Глава азербайджанской диаспоры на Урале Шахин Шыхлински объявлен МВД России в розыск по уголовной статье, следует из базы ведомства.
-
2025-07-30 14:15
Генпрокуратура обратилась в Антикоррупционный суд с требованием признать недействительной продажу земель в селе Мхчян Араратской области членам семьи экс-премьера Овика Абрамяна.
-
2025-07-30 13:33
Для проверки достоверности слов Никола Пашиняна необходимо сначала представить запись радиопереговоров в автомобилях, которая была уничтожена. Об этом заявил Раффи АСЛАНЯН, адвокат потерпевшей стороны по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа Никола Пашиняна.