Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները առավոտյան նոր ուժով կպահանջեն վարչապետի հրաժարականը
Բաղրամյան պողոտայում վարչապետի հրաժարականի պահանջով ինքնաբուխ բողոքի ակցիայի մասնակիցները պայմանավորվել են վաղն առավոտյան գալ Ազգային ժողովի դիմաց և փորձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին համոզել, որ միանան վարչապետի հրաժարականի պահանջին։
Նշենք, որ ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները միանում են վարչապետի հրաժարականի՝ ժողովրդի պահանջին։ Նա նաև նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի պաշտոնանկության գործընթաց սկսվի, ընդդիմադիրների 35 ստորագրություններից բացի, անհրաժեշտ է ևս 18 ստորագրություն։
Ցուցարարները հայտարարեցին, որ իշխանական 18 պատգամավորին մեկ ժամ ժամանակ են տալիս, որպեսզի գան ԱԺ և ստորագրեն այդ պահանջի տակ։ Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին ԱԺ, որպեսզի այնտեղ սպասեն իրենց իշխանական գործընկերներին, սակայն տրված ժամանակի լրանալուց հետո վերադարձան և ցուցարարներին տեղեկացրին, որ ՔՊ-ական պատգամավորներից ոչ ոք չեկավ ԱԺ։
Արամ Վարդևանյանն ասաց, որ վարչապետին պաշտոնանկ անելու համար ընդդիմությունն ունի անհրաժեշտ 35 ստորագրությունները և ընթերցեց երկու խմբակցությունների բոլոր 35 պատգամավորների անունները, որոնք ստորագրել են պահանջի տակ։
Վարդևանյանը նշեց, որ իշխանական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես կսկսեն իմփիչմենթի գործընթացը։ Նա նաև նշեց, որ իրենք կշարունակեն մնալ խորհրդարանում և իրենց ժողովրդի տրամադրության տակ են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.