Последние новости

ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին նշված է ՄԱԿ ԱԽ նիստի օրակարգում։

Նշվում է, որ քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակի առնչությամբ։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում սեպտեմբերի 14-ին քննարկման ժամանակ բոլորը կողմ են արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև քաղաքական-դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորմանը, ավելի վաղ հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև հրադադար կհաստատվի:

Հավելենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում նախագահում է Ֆրանսիան։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ