Ազգային ժողովի դարպասներն առավոտյան զոդել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր վաղ առավոտից Ազգային ժողովի շենքի Բաղրամյան պողոտային հարող հատվածում իրականացվում են մետաղյա ցանկապատի ամրացման ու ճաղավանդակների զոդման աշխատանքներ։
Այդ գործողությունը Բաղրամյան պողոտայում արձանագրել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Ներկա պահին խորհրդարանի շենքը շրջապատված է մեծ թվով ոստիկանական ուժերով։
ԱԺ–ի մոտ են հավաքվում նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները։
Սեպտեմբերի 14-ին Բաղրամյան պողոտայում էին հավաքվել մեծ թվով մարդիկ, որոնք այստեղ էին եկել ՀՀ վարչապետի խորհրդարանում արված այն արտահայտությունից հետո, որ ինքը պատրաստ է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քկմ տարածքով տևական խաղաղություն ստանա։
Այս հայտարարությունից բորբոքված քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան ու բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի ուշ Բաղրամյան պողոտա եկան նաև ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, որոնք վստահեցրեցին, որ պատրաստ են սկսել իմպիչմենտի գործընթացը, ունեն իրենց խմբակցությունների 35 անդամների ստորագրությունները, բայց գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է նաև ՔՊ–ի առնվազն 18 պատգամավորի ստորագրություն։
Ընդդիմության ներկայացուցիչները ԱԺ Դեմիրճյան փողոցի ծառայողական մուտքից մտան ԱԺ, իրենց խոսքով` տեղում ՔՊ–ի անդամներին սպասելու ու նրանց հետ բանակցելու համար։
Կեսգիշերից ժամեր անց ինքնաբուխ հանրահավաքը դադարեցվեց` այսօր շարունակլու պայմանով։
Նշենք, որ նույն պահանջով երեկ ինքնաբուխ հանրահավաքներ են տեղի ունեցել նաև Գյումրիում ու Ստեփանակերտում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.