Ստեփանակերտում կրկին հավաք է անցկացվում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 15–ին, կրկին հավաք է անցկացվում։
«Երեկ Մայր Հայաստանում իրադարձություններ տեղի ունեցան, որից հետո խիստ անհրաժեշտություն առաջացավ, որ Արցախի ժողովուրդը հավաքվի։ Պահն օրհասական է, մենք պետք է մեր ձայնը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհի հանրությանը։ Արցախցին իր իրավունքների համար պայքարելու է, ժողովուրդը պայքարի է դուրս եկել»,– Վերածննդի հրապարակում քիչ առաջ հայտարարեց հավաքի մասնակիցներից Տիգրան Պետրոսյանը՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ԱԺ–ում արված հայտարարությունը՝ հանուն խաղաղության ծանր որոշումների գնալու մասին։
«Այդ ելույթը մեծ արձագանք ստացավ Հայաստանի ու Արցախի հանրության կողմից, Փաշինյանը երկու ժամ հետո հետ կանգնեց իր խոսքերից, իսկ իր թիմակիցներն էլ սկսեցին քլնգել պայքարի դուրս եկած մարդկանց, որ իբր դավադիր ուժեր են, ինչը ծիծաղելի է։ Կոչ եմ անում մեր իշխանություններին այդ խաղերին չտրվել, մենք դա չենք հանդուրժելու»,– հայտարարեց Տիգրան Պետրոսյանը։
Նախօրեին Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե փաստաթուղթ է ստորագրելու, որը կերաշխավորի խաղաղությունը, Ստեփանակերտում ինքնաբուխ հանրահավաք էր անցկացվել։
Փաշինյանի հայտարարությունից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց և պահանջում էին նրա հրաժարականը։
Փաշինյանը հայտարարությունից հետո նաև գրառում էր արել, որում նշում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման։ Նա նաև «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր՝ սեպտեմբերի 15–ին, հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը այս պահին գտնվում են Երևանում։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:11
В Армавирской области Армении госпитализирован 32-летний гражданин Индии, получивший серьезные травмы в результате взрыва гранаты. Об этом сообщает портал криминальных новостей Shamshyan.com.
-
2025-06-05 09:08
Научно-аналитический фонд «Гегард» направил официальное заявление-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антиармянских публикаций, опубликованных в данных изданиях.
-
2025-06-05 09:05
Следственный комитет Армении возбудил уголовное дело по признакам государственной измены и шпионажа в связи с передачей материалов из Национального архива республики в Азербайджан. Об этом сообщает издание PastInfo со ссылкой на СК.
-
2025-06-05 09:03
Президент США Дональд Трамп сообщил в своей соцсети Truth Social , что провел телефонный разговор с президентом России Владимиром Путиным. По словам Трампа, беседа длилась около часа и 15 минут.