Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7-ի
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։
NEWS.am-ին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։
«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,– հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ ևս երկու տուժած էր դուրս գրվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էին թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։
Սեպտեմբերի 14–ին, ժամը 17։00–ի դրությամբ, հայկական կողմը հաստատված 105 զոհ ունի։
Սեպտեմբերի 15–ին, կեսգիշերն անց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել կրակը դադարեցնելու պայմանավորվածություն։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 15–ին, ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.
-
2025-06-16 18:07
Послу Армении в Израиле известно, что в Иерусалиме находится туристическая группа из Армении. Он обсуждает с правительством Израиля наиболее подходящий вариант возвращения туристов. Об этом заявили в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am представители организации «Иерусалим-Тур», туристическая группа которой из 17 человек в настоящее время находится в Иерусалиме.