Մարտին Զոննեբորն․ Ձեր «վստահելի գործընկեր» Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա
Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոննեբորնը քննադատել է Եվրամիությանը, կշտամբել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Հայաստանի վրա հարձակված Ադրբեջանի ղեկավար Ալիևի հետ համագործակցության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝պատգամավորը, խոսքն ուղղելով Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, մասնավորապես ասաց՝ չգիտի, թե ինչ ասի ԵՄ-ի վիճակի մասին, իրենց պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, հիմա նա գտել է մեկին՝ Ալիևին, ով դաժան պատերազմ է վարում:
«Եթե նույնիսկ գերմանական լրատվամիջոցները լուռ են, «նավթային բռնապետությունը», որին դուք բնութագրել եք «վստահելի գործընկեր», հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա: Վերջիվերջո, մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է՝ ժողովրդավարության, մամուլի և քաղաքացիական ազատության առումով: Ալիևն առաջին տեղում է միայն, երբ խոսքը վերաբերում է Քրիստոնեադեմոկրատական միության կոռումպացված գործիչներին կաշառելուն: Եվ, երբ դուք այստեղ սկսեցիք ձեր ծառայությունը, ես պարզապես կարծում էի, որ դուք ոչ կոմպետենտ եք և մի քիչ հանցագործ, մինչդեռ պարզվեց, որ դուք նաև տպավորիչ կերպով զուրկ եք բարոյականությունից»,-շեշտեց Զոննեբորնը:
Նա հավելեց՝ չգիտի, թե այլևս ինչ ասի Եվրամիության վիճակի մասին: «Միայն մի բան՝ չպետք է թողնենք Եվրոպան «լեյեններին»,-եզրափակեց գերմանացի պատգամավորը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.