Последние новости

ԵՄ-ն ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԵՄ-ն ողջունում է հրադադարի մասին համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ուժի մեջ է մտել երեկ՝ ժամը 20:00-ին։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ։

«Մեզ հուսադրում են տեղական հաղորդումներն այն մասին, որ հրադադարը դեռ պահպանվում է: Մենք կողմերին կոչ ենք անում շարունակել դրա իրականացումը և համակարգել մարդասիրական քայլերը, ինչպես օրինակ՝ զինվորների դիերի փոխանցումը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը երեկ Բաքվում, իսկ այսօր՝ Երևանում, Ժոզեպ Բորելի հանձնարարականի համաձայն, շարունակում է իր բարձր մակարդակի խորհրդակցությունները։ ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջոցով»,- ասել է նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ