Զախարովա․ Մոսկվան ամեն ինչ անում՝ է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան ուղարկելը կազմակերպության հնարավորությունների էական օգտագործում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ այս հարցը պետք է ուղղել ոչ միայն Ռուսաստանին: «Վստահ եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ միայն Ռուսաստանին մեկ պարզ պատճառով. վերջին երկու տարում մեր երկիրն է հսկայական ջանքեր գործադրել՝ երկարատև ճգնաժամների լուծման համար»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ դա արվել է ոչ թղթի վրա, ոչ թե քաղաքական հայտարարությունների շնորհիվ, այլ տեղում՝ ներգրավելով ռուս խաղաղապահների, օգտագործելով մոսկվայի տնտեսական հնարավորությունները։
Զախարովան նշել է, որ Մոսկվան ամեն ինչ անում՝ է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար․ «Տարածաշրջանում իրավիճակի սրման թեման լինելու է Սամարղանդում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների առանցքային թեման։ Իրավիճակը կարգավորելու ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվում նաև ՊՆ-ի և Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության միջոցով։ Ռուս զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ հրադադարի հասնելու և ադրբեջանական և հայկական զորքերը իրենց սկզբնական դիրքերին վերադարձնելու համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.