«ԶԱՆԳ ԸՆԿԵՐՈՋԸ» ԵՎ «ԴԱՀԼԻՃԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
Հայ-ադրբեջանական սահմանի վրա ներկայիս ահագնացումը, նախորդ անգամների հետ որոշակի նմանությամբ հանդերձ, անշուշտ, ունի որոշ տարբերիչ առանձնահատկություններ։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է իրադարձությունների նկատմամբ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ արտաքին դերակատարների արձագանքին։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա պետք է խոստովանել, որ ցուցաբերվեց աննախադեպ էնտուզիազմ և աննախադեպ օպերատիվություն, որով Երևանը ոտքի հանեց հնարավոր ու անհնար բոլորին։
Սեպտեմբերի 13-ի գիշերը, Ադրբեջանի հերթական ագրեսիայից բառացիորեն մեկ ժամ անց, Փաշինյանը արթնացրել է Պուտինին և Մակրոնին՝ հեռախոսազրույց ունենալով նրանց հետ։ Երեքշաբթի օրվա ողջ ընթացքում տեղեկատվություն էր ստացվում մոլորակի գրեթե բոլոր անկյուններից՝ ապաահագնացման և ագրեսորի դատապարտման կոչերի մասին: Հաջողվեց տեղից շարժել անգամ ՀԱՊԿ-ին, նույնիսկ ՆԱՏՕ-ն այս անգամ որոշեց արձագանքել իրավիճակին, իսկ Փարիզը նույնիսկ նախաձեռնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ։
Բացի ամենից, հարկ է նշել, որ իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքը տեղ-տեղ նույնիսկ հասցեական էր, ինչը հանդիպում է, ուղիղն ասենք, բնավ ոչ հաճախ։ Իհարկե, պատրանքներ տածել, թե աշխարհը վերջապես համարժեքորեն է արձագանքում մեր տարածաշրջանի տագնապալի իրադարձություններին, չարժե։ Ակնհայտ է, որ ողջ հարցը ներկայիս աշխարհաքաղաքական կոնյունկտուրան է։ Ինչևէ, Հայաստանի հարավում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ աշխարհի տարբեր մայրաքաղաքների ընդգծված ուշադրությունը չի կարող չազդել իրավիճակի վրա։
Եթե երկու տարի առաջ, 44-օրյա պատերազմի սկզբում և ընթացքում ՀՀ ղեկավարությունը դրսևորեր ներկայիս օպերատիվության ու ակտիվության գոնե 5%-ը՝ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու առումով, ապա հնարավոր է, որ այդ պատերազմում մեր կորուստները շատ ավելի քիչ լինեին։ Մարդկային, տարածքային, բարոյահոգեբանական կորուստները։ Բավական է հիշել, թե ինչպես էր իրեն պահում այն ժամանակ պաշտոնական Երևանը՝ ՀԱՊԿ-ին և ռազմաքաղաքական դաշնակցին՝ ի դեմս Մոսկվայի, օգնության համար դիմելու առումով։
Թե ինչու են այսօր Հայաստանի իշխանությունները հրաժարվել նախկին իներտությունից, առանձին հարց է, որի պատասխանը, ըստ երևույթին, պետք է փնտրել նույն գլոբալ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայում։ Պարզ է մեկ բան. հաստատ ոչ այն պատճառով, թե դասեր են քաղել նախորդ պատերազմից։ Եթե դա այդպես լիներ, ապա դառը փորձը կստիպեր հայկական իշխանություններին առաջին հերթին անհապաղ սկսել բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, այլ ոչ թե հասցնել դա ծայրահեղ ցածր մակարդակի…
Այս համատեքստում կարելի էր ուշադրություն դարձնել սեպտեմբերի 13-ին խորհրդարանում Փաշինյանի ելույթի որոշ թեզերին, սակայն չենք խաթարի ընթերցողների նյարդային համակարգը զառանցանքի ու անհեթեթության վերարտադրությամբ։ Դե, ինչպե՞ս առհասարակ լուրջ վերաբերվել այսպիսի արտահայտությանը. «Կան երկրներ, որոնք շատ կուզենային մեզ զենք վաճառել, բայց նրանք դա չունեն»: Նման «մարգարիտներից» հետո Փաշինյանի ցանկացած գնահատական, առավելևս՝ Հայաստանի անվտանգության, նրա պաշտպանունակության առնչությամբ, դժվար թե արժանի է թեկուզ մի կաթիլ ուշադրության։ Այնպես որ ավելի լավ է անդրադառնանք փաստերին, որոնք վկայում են այն մասին, թե ինչ է կատարվել հայոց պետության պաշտպանունակության հետ հետպատերազմյան երկու տարիների ընթացքում։ Ներկայացնենք ընդամենը մի քանիսը։
Փաստ առաջին. պատերազմից մի քանի ամիս անց ադրբեջանական զինված ուժերը բռնազավթում են Հայաստանի ինքնիշխան տարածքը, մասնավորապես՝ Սև լճի շրջանում։ Դրան Փաշինյանը պատասխանում է հետևյալ հայտարարությամբ. «Հո պատերազմ չենք սկսելու Սև լճի 30 տոկոսի համար»։ Թե բարոյահոգեբանական ինչ ազդեցություն ունեցավ այս արտահայտությունը Հայաստանի զինված ուժերի անձնակազմի վրա, կարելի է լոկ կռահել։
Փաստը երկրորդ. Պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության համակարգում իրականացվեց կադրային այնպիսի ջարդ, որ պարզապես աներևակայելի է։ Նախարարներին փոխում էին ձեռնոցների պես, գեներալներին կալանավորում, Գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր ավելի քան մեկ տարի։
Փաստ երրորդ. առաջնագծի ամրացման հրատապ հարցերն այնքան անտեսված էին, որ հակառակորդն առանց առանձնակի ջանքերի կարողացավ գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքի 45 քառակուսի կիլոմետր, խրամատավորվել, և մնում է այնտեղ առ այսօր։
Փաստ չորրորդ. պատերազմից հետո պաշտպանության պետական ֆինանսավորումը պետք է ավելանար բազմապատիկ, բայց այն կրճատվեց։ Կառավարությունը ռազմական ծախսերի փոխարեն նախընտրում էր պարգևավճարներ տալ, ասենք, ոստիկանության աշխատողներին։
Ահա այսպես է Փաշինյանի իշխանությունը երկու տարի շարունակ «դասեր քաղել պատերազմից»։ Ահա այսպես է նա մեթոդաբար թուլացրել 44-օրյա պատերազմից առանց այդ էլ լրջորեն ջլատված Հայաստանի պաշտպանունակությունը։
Հիմա, երբ երկիրը նոր ագրեսիայի է բախվում սահմանի վրա, պաշտպանվելու համար մենք առաջին հերթին դիմում ենք ուրիշներին, հիմնովին խարխլած լինելով ինքնապաշտպանության սեփական ունակությունը։ «Զանգ ընկերոջը», «դահլիճի օգնություն». ահա Հայաստանի անվտանգության մերօրյա համակարգի հիմքը։ Երկրի, որն անցել է 44-օրյա արյունալի պատերազմի միջով և դասեր չի քաղել…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.